Կարևոր իրադարձություններ

Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգովի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը

11 Մարտ, 2025 18:55
Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգովի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը

Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքին է վերադարձվել Օրգով համայնքի գյուղատնտեսական նշանակության 4 հա մակերեսով հողամասը. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 18-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Արագածոտնի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը:

Դատախազությունը հայցով պահաջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը:

 

Լրահոս

Դիտել ավելին