Կարևոր իրադարձություններ

«Իրավունք». Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը «լեզո՞ւ են գտնում»

11 Մարտ, 2025 09:12
«Իրավունք». Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը «լեզո՞ւ են գտնում»

«Իրավունք» թերթը գրում է.

«Ըստ ստուգվող տվյալների՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածուներ Մարտուն Գրիգորյանն ու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ուղիղ կամ միջնորդավորված հանդիպել ու քննարկել են միմյանց հանդեպ հարաբերությունները:

Մասնավորապես, նպատակը եղել է այն, որ եթե ընտրություններին անցնեն 1-3-րդ տեղերով, որքանով է հնարավոր կոալիցիա կազմելու տարբերակը՝ «Սա մեր քաղաքն է» սկզբունքով:

Ի դեպ, թեկնածուներին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նախորդիվ էլ են փոխհամաձայնության փորձեր եղել, սակայն եթե այն ժամանակ Վարդան Ղուկասյանն էր կամուկացի մեջ,հիմա՝ Մարտուն Գրիգորյանն է դեռ գցում-բռնում:

Այդուհանդերձ, երկու կողմից էլ լավատեսորեն են տրամադրված, որ անհրաժեշտ պահի «լեզու կգտնեն»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին