Կարևոր իրադարձություններ

Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին

11 Մարտ, 2025 17:32
Լավրովն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին

ՌԴ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին: Սերգեյ Լավրովը հայտնել է, որ քննարկել են ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններին ինտեգրման և անվտանգության նոր ճարտարապետության մաս դառնալու՝ ԵԱՀԿ-ի կարողությունը: Արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ կազմակերպությունը խոր ճգնաժամի մեջ, և դրա պատճառը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի երկրներն են։

Լավրովը բարձր է գնահատել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Մոսկվա՝ բողոքելով, որ վերջին տարիներին կառուցի ղեկավարները տարբեր պատրվակներ են բերել ռուսական կողմի հետ չերկխոսելու համար։

Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական պատերազմին: Ռուս դիվանագետը հայտարարել է՝ Մոսկվան կշարունակի քննարկել այդ հարցը ԱՄՆ-ի և բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են օգնել կարգավորել հակամարտությունը։

Ֆերիդուն Սինիրլիօղլուն վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել պատերազմը դադարեցնելու ջանքերին:

 

Լրահոս

Դիտել ավելին