ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընդդիմության «Սուրբ Կովը» տիտղոսին արժանանալու համար ընդդիմադիր ճամբարներում ակտիվ շարունակվում է «բոշա-փչացած» վիճաբանությունը։
Պարզվեց ՀՀԿ-ին 2018-ից հետո 7 տարի մեդիադաշտում սևացրել են Քոչարյանի լրատվամիջոցները։
Կարծես ՀՀԿ-ն սուրբ էր ու 2018-ին ՀՀԿ-ին ու դրա պարագլխին չէինք մերժել։
Պարզվեց իշխանությունը ճամպրուկ էր, որ Սերժ Սարգսյանը փոխանցել էր Նիկոլ Փաշինյանին։
Փողոց դուրս եկած ժողովուրդն էլ երևի դեմ էր, ուզում էր Սերժը մնա վարչապետ»: