Կարևոր իրադարձություններ

Թրամփի նամակը դեռ չի հասել մեզ. Արաղչի

12 Մարտ, 2025 12:38
Թրամփի նամակը դեռ չի հասել մեզ. Արաղչի

Իրանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը չի ստացել. այս մասին Tasnim գործակալության փոխանցմամբ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Միացյալ Նահանգների նախագահի նամակը գրվել է, սակայն մեզ դեռ չի հասել։ Որոշվել է, որ արաբական երկրներից մեկի բանագնացը շուտով այն կհասցնի Թեհրան»,- ասել է պաշտոնյան՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու:

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահն ասել էր, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու առաջարկով նամակ է ուղարկել Իրանին, սակայն պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ ոչ մի նամակ չի ստացել:

 

Լրահոս

Դիտել ավելին