ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատես ասուլիսում Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպն անդրադարձել է հայ գերիերի հարցին։
«Գերիները պետք է պաշտպանված լինեն հավուր պատշաճի միջազգային չափանիշների համաձայն, նրանք ազատ և արդար դատավարության իրավունք պետք է ունենան։
Վստահ եղեք, որ այս պարագայում ևս նիդերլանդները և ԵՄ-ն կշարունակեն առաջ մղել այն այս հարցը։
Մեր ուշադրությունը սևեռված է այս հարցի վրա։ Միաժամանակ, Բրյուսելում այս հարցը բարձրաձայնված է։
Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի տեղի ունենա արդար դատավարություն և լինի արդար վերաբերմունք բոլորին»,-ասել է Վելդկամպը։