«Խաղաղության պայմանագրի» տեքստի շրջանակներում մենք քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում հայցերից, գանգատներից հրաժարումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Եվ եթե այն համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք։
Առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկելու այդ մոտեցումը և համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման և վավերացման հետ կապված բոլոր հարցերը»,-ասաց Արարատ Միրզոյանը։