Կարևոր իրադարձություններ

Մեր մասին

16 Նոյեմբեր, 2016 11:22
Մեր մասին

Shabat.am-ը Հայաստանի առաջատար լրատվական կայքերից է, որը հիմնադրվել է 2013 թվականին: Կայքն ապահովում է մանրամասն վերլուծական ու տեղեկատվական լրատվություն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Կայքում հրապարակվող տեղեկատվությունը երկլեզու է. բացի հայերենից, առկա է նաև կայքի ռուսալեզու էջը:

Shabat.am-ը հասանելի է նաև բջջային տարբերակով, որի շնորհիվ հնարավոր է հետևել օրվա ամենակարևոր լրահոսին: Բջջային տարբերակի մենյուն կազմված է օգտատիրոջ համար պարզեցված ձևով:

Կայքն ընդգրկվել է հայկական ամենաընթերցված լրատվական կայքերի TOP 10-ում: Կայքի ամսական դիտելիությունը՝ ըստ SimilarWeb բրիտանական հաշվիչ համակարգի, գերազանցում է 2 մլն-ը : Facebook սոցիալական ցանցում ունենք 100.000-ից ավելի հետևորդ:

Կայքն ունի մշակած ու պարբերաբար հրապարակվող հեղինակային ծրագրեր՝

  1. TOP 10. Այս ծրագրի շրջանակներում ներկայացվում են շաբաթվա ամենաքննարկված թեմաները:
  2. Քաղաքական կոմիքսներ. Այստեղ ներկայացվում են բարձրաստիճան պաշտոնյաների զվարճալի լուսանկարներ, որտեղ նրանք ներկայացվում են ամենատարբեր իրավիճակներում:
  3. Shabat-ի հյուրը. Ներկայացվում են հասարակական, քաղաքական, պետական գործիչները և նրանց ընտանիքի անդամներն ամբողջապես այլ տեսանկյունից:
  4. Business Insider. Ներկայացվում են հայկական արտադրության՝ ինչպես հայտնի, այնպես էլ նոր շուկա ներմուծվող ապրանքատեսակները:

Իրավական տեղեկատվություն.

«Շաբաթ ԷյԷմ» ՍՊԸ

Պետական գրանցման համար՝ 282.110.819503

Ապրանքային նշանի գրանցման վկայագիր՝ Nº 24082

Հասցե` ք.Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, 84 շենք, բն. 48

Հ/Հ՝ 1930054624710100 «Կոնվերս Բանկ» ՓԲԸ 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝.  094 037373

 

Լրահոս

Դիտել ավելին