Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Փաշինյանը չեղարկել է հանդիպումները

25 Մարտ, 2025 08:22
«Հրապարակ». Փաշինյանը չեղարկել է հանդիպումները

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում քննարկում են Գյումրու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքին Փաշինյանի մասնակցության հարցը:

ՔՊ շարքայիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել լուրերը, սակայն մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ, իր սովորույթի համաձայն, մյուս թեկնածուների դեմ սև փիառ անի։

Մարտի 30-ի ընտրությունների` օրենքով սահմանված մեծ հրապարակային բանավեճը, որին պետք է մասնակցեն ընտրացուցակների առաջին դեմքերը, տեղի կունենա մարտի 27-ին։ Այն, որ իշխանական ողջ ներուժը կենտրոնացվել է Գյումրիում, եւ մյուս մարզերը մոռացվել են, ակնհայտ է:

Տեղեկացանք, որ թերեւս Գյումրու ընտրությունների պատճառով է Փաշինյանը չեղարկել Սյունիք կատարելիք այցը, չնայած նախապես որոշվել էր, որ պետք է այս շաբաթ Կապան այցելի:

«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու Կապան քաղաքում՝ մարտի 27-ին, սպասվում էր, որ Փաշինյանը դրան կմասնակցի: Երեկ տեղեկացանք, որ ՔՊ Կապանի տարածքային կառույցում ցնծում են, որ չեղարկվել է Փաշինյանի այցը Կապան:

Բանն այն է, որ Կապանի ՔՊ տարածքային խորհրդի ընտրություններն անցել են նախորդի պես՝ ակնհայտ խախտումներով, եւ կառույցի ղեկավարները մտահոգված են, որ շարքային կուսակցականներն իրենց դժգոհությունները Փաշինյանի ներկայությամբ բարձրաձայնելու առիթը բաց չէին թողնի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին