Կարևոր իրադարձություններ

Վթար Արարատում՝ շտապօգնության մեքենան բախվել է «Opel»-ին

25 Մարտ, 2025 23:00
Վթար Արարատում՝ շտապօգնության մեքենան բախվել է «Opel»-ին

Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին