Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա

25 Մարտ, 2025 09:09
«Ժողովուրդ». Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի գործողությունների մասով քննությունը քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է։

Ինչ է այսքան քննում նախաքննական մարմինը եւ ինչի է ապասում՝ թերեւս դժվար չէ կանխատեսել։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն հետեւյալ բովանդակությամբ, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ խնդրում ենք տեղեկացնել.

Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:

Ի՞նչ կարգավիճակ ունի նա քրեական գործով:

Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով:

Ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա եւ դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում:
Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերեւս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Կամ դա կլինի այն ժամանակ, երբ Արփի Դավոյանը դուրս գա խմբակցությունից:

Ի դեպ, ամիսներ շարունակ թիմից նեղացած Արփի Դավոյանը չի մասնակցում ՔՊ վարչության նիստերին: Տիգրան Ավինյանի մասով կոռուպցիոն ներթիմային բացահայտումներից, դրա հետևանքով՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում մերժվելուց հետո Արփի Դավոյանը նեղսրտել է, չի գնում կուսակցության վարչության նիստերին:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի հետեւել այս գործի քննությանը:

Հավելենք, որ այս քրեական վարույթը դեռեւս 2023 թվականից մեր ուշադրության կենտրոնում է, սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ չկա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին