Մարտի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը երեկ, նույն վայրում վրաերթի հետևանքով մահացածի հայրն է։