Կարևոր իրադարձություններ

Եթե վարչապետը վերարտադրվի նորից, կդառնա ավտորիտար ղեկավար. Հովիկ Աղազարյան

26 Մարտ, 2025 14:13
Եթե վարչապետը վերարտադրվի նորից, կդառնա ավտորիտար ղեկավար. Հովիկ Աղազարյան

Եթե Փաշինյանը վերարտադրվի նորից, կդառնա ավտորիտար ղեկավար, ինչը վտանգավոր է մեր պետականության համար, ես համեստ ներդրում պետք է ունենամ, որ պարոն վարչապետը չվերարտադրվի:

Այս մասին Աժ-ում հայտարարեց պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ:

«Պարոն Փաշինյանը մեր երկիրը ղեկավարել է դժվարագույն ժամանակահատվածում, ընդունել է դժվարագույն որոշումներ, ես իր բոլոր ընդունած որոշումների հետ OK եմ, ես գրեթե OK եմ նաև խաղաղության պայմանագտրի նախագծի հետ, ոչ թե թղթի հետ եմ OK, ընդ որում, այլ OK եմ այն բանի հետ, որ վարչապետին, ԱԳ նախարարությանը և ՔՊ-ի թիմին իմ նաև համեստ մասնկացությամբ, հաջողվեց աշխարհին ապացուցենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, և որևէ հիմար չի կարղ մտածել, որ Հայաստանը կարող է պատերազմ հայտարարել ադրբեջանա-թուրքական տանդեմին: Սա է ինձ համար կարևոր»,-ասել է Հովիկ Աղազարյանը:

Լրահոս

Դիտել ավելին