Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա

27 Մարտ, 2025 08:30
«Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած խորհրդարանը երեկ ամբողջությամբ ընդունեց եվրաքվեի նախագիծը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մեկնարկի մասին, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախագիծը կգործարկվի ըստ նպատակահարմարության:

Եվ որոշվել է ակտիվ նախաձեռնողականություն չդրսեւորել այդ հարցում այնքան ժամանակ, քանի դեռ հույս ունեն Ռուսաստանից ինչ-որ բան պահանջել ու ստանալ` դեպի Եվրոպա գնալու շանտաժը կիրառելով: Իսկ ՌԴ գործընկերներին փորձելու են համոզել, որ չէին կարող անտեսել 60 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրությունը, որով ընթացք է տրվել եվրաքվեի նախաձեռնությանը։

Եվ չնայած կային տեղեկություններ, որ հատուկ ԵՄ-ին անդամակցության գործընթացը համակարգելու նպատակով մեկ փոխվարչապետի հաստիք է ավելանալու, եւ նա պետք է նշանակվի եվրոպամետների թվից, սակայն առայժմ այդ մասին իշխանությունում քննարկումներ չկան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին