Դատախազական ու պատգամավորական տրագիկոմեդիան, կանանց հետ գզվրտվող հրեշ Անդոյի արկածները, հայկական ֆուտբոլի ստորացուցիչ տշոցին, ամենաքրեական սրբի ընտրությունն ու այլ բաներ ձևավորեցին այս շաբաթի ամենաքննարկվածների TOP 5-ը։
5. Աննա Վարդապետյան Այստեղ պետք է լիներ Հովիկ Աղազարյանի դիմանկարը, ում կարապի երգը այդքան հետաքրքիր չդարձավ, որքան տիկին դատախազի դեմ ուղղված երկու ընդդիմադիր և մեկ քպ-ական պատգամավորի շռնդալից հարձակումը։
Զարմանալի չէր ընդդիմադիր կանանց ցեխարձակումը, բայց զավեշտալի էր, որ Աննա Վարդապետյանին թիկունքից հարվածեց Վլադիմիր Վարդանյանը, ով ինչպես միշտ շատ միամիտ դեմքով, շատ զզվելի ու անհարմար մասնագիտական հարց տվեց ՔՊ թիմի համար ծանր գործ ստանձնած հերթական իրավապահին։
Ինչպես ասում են՝ թիկունքից խփող Վովան իր տարերքի մեջ էր։ Ահա այսպես՝ պատգամավորի ոչխարային կոռուպցիոն կատակերգությունը վերածվեց դատախազական չարչարանքներով լեցուն տրագեդիայի։
4. Անդրանիկ Քոչարյան Ժամանակին նույն այդ Աղազարյանի, Լուլուի ու Արփի Դավոյանի հետ խարդավանքներ սարքող և գյումրեցիների կողմից «Հրեշ Անդո» մկրտված այս մեծամիտ խառնակիչը ինքը դարձավ լրագրողական ստորագրահավաքի զոհ, երբ Ջեբեջյանի հասցեին կրկնեց Բագրատ Սրբազանի ասած նույն բառերը։ Փորձված աղվես Քոչարյանն իր սիրած խարդավանքային փոսերից մեկն ընկավ, քանի որ հենց այս մի ցինիկ դրսևորումը նրա իսկ թիմակիցները իրենց գրպանային ընդիմադիրներով սարքոցին մատի փաթաթան:
Թիմակիցներն էլ դա անելու դաբրոն ունեն, որովհետեվ խեղճացած հրեշը ուշացնում է 44-օրյայի զեկույցը: Իսկ այս ձգձգումը Քոչարյանի վերջին շանսն է երկարաձգել իր քաղաքական մարող կյանքը։
3. Արմեն Մելիքբեկյան Խայտառակ պարտություն, հետո ևս մեկը։ Սրանք մի շարք էլ ավելի խայտառակ պարտություններից հետո։ Ահա այն միակ բառը, որ այսօր բնորոշում է հայկական ֆուտբոլը։ Հա, ու մեկ էլ Մելիքբեկյանի հրաժարականի պահանջ: Մելիքբեկյանի հեռացման փոխարեն՝ ներողություն: Մելիքբեկյանի նոր խոստումներ` չպարտվելու մասին։ Մելիքբեկյան և պարտություն` ուրիշ ոչինչ:
2. Վարդան Ղուկասյան Իր ու իրնընտանիքի դեմ քրեական գործերը նրան հանեցին արջի խոր քնից և ստիպեցին հայտարարել, որ վերադառնում է Գյումրու գահին, որ հետո նստի վարչապետի աթոռին, որ հետո վերադարձնի Արցախը, Անին, Կարսը ու վերջում էլ գրավի Բեռլինը: Մինչ նրա ահից ՆԱՏՈն սկսեց զորքեր կուտակել Բեռլինում, նա իրազեկեց, որ Բեռլինի մասը Գյումրվա հումորի շարքից է։
Մնացածը պարզվեց շատ լուրջ է ասել, ինչը նրան դարձրեց ամենաքննարկվողը Գյումրու քաղաքապետացուների շարքում։ Նրա աբրած կյանքն ու քարոզարշավը անհերքելի դարձրեցին, որ նա Աստծուն մերժող կոմունիստներից ամենաքրիստոնյան է։
Նա Քոչարյանի ժամանակ շատ հարստացած պաշտոնյաներից` ազնվագույնն է: Քոչարյանի հետ հիմա ոչ մի կապ չունեցող թեկնածուներից անկախագույնն է:
Գողականի հետ որևէ աղերս չունեցող ճշտի ասպետներից լավագույնն է։ Եվրոպան բացառապես ԼԳԲՏ ընկալող իմաստուններից ռուսագույնն է։
Ու ամենակարևորը վերջին 20 տարում չի հայհոյել։ Ու կարևորը երբեք չի ստում:
Ահա այսպիսին է մեր անցյալի ու ապագայի միակ հերոսը։
1. Նիկոլ Փաշինյան Եթե չլիներ Փաշինյանի երկու պրովոկացիոն խոսք ու մի փոքրիկ դաշնակցական, ապա նա կարող էր այս շաբաթ դուրս մնալ այս հիթ շքերթից։ Երբեմնի ամենաանկախ ու սկզբունքային լրագրող Գեղամ Մանուկյանը, ով համատեղությամբ նաև Բաղրամյան 26-ի երկրապագուն և հաճախորդն էր ջղագրգիռ մի հարց տվեց վարչապետին, ով ի պատասխան հետաքրքրվեց, թե ինչ են խմում Հայաստան դաշինքի պատգամավորները։
Գեղամ Մանուկյանը, իհարկե, լավ գիտի, թե ինքն ինչ է սիրում խմել, իսկ վարչապետի այս արձագանքները կրկին դարձան հանրային լայն տարածման թեմա ու ապահովեցին նրա առաջատար դիրքերը ամենաքննարկվածների շարքում։
Այս քաղաքական թոհուբոհի մեջ դարձյալ ամենաքննարկվածների ցանկից դուրս մնացին գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները, խոշտանգված արցախցի տղան ու Երևանյան կտրվող ծառերի համար կռիվ տվող մեր ռուս համաքաղաքացիները։