Կարևոր իրադարձություններ

Իսլանդիայի կրթության նախարարը հրաժարական է տվել 15-ամյա տղայի հետ uիրшվեպի պատմության պատճառով

23 Մարտ, 2025 14:20
Իսլանդիայի կրթության նախարարը հրաժարական է տվել 15-ամյա տղայի հետ uիրшվեպի պատմության պատճառով

58-ամյա Ասթիլդուր Լոա Թորսդոտտիրը հրաժարական է տվել Իսլանդիայի կրթության նախարարի պաշտոնից։ Բանն այն է, որ մամուլում հայտնվել է մի պատմություն նրա երիտասարդությունից. երբ Թորսդոտտիրը 22 տարեկան էր, նա սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ և նրանից երեխա է լույս աշխարհ բերել։ Ինչպես հայտնում է Bild-ը, Թորսդոտտիրը ծանոթացել է տղայի հետ, երբ աշխատում էր եկեղեցու երիտասարդական համայնքում։

Իսլանդիայի օրենսդրության համաձայն՝ սեռական հարաբերության համաձայնության նվազագույն տարիքը 15 տարեկանն է: Սակայն ուսուցչի կամ դաստիարակի համար 18 տարեկանից ցածր անձի հետ սեռական հարաբերություն ունենալը կարող է պատժվել մինչև երեք տարվա ազատազրկմամբ։

Երբ վարչապետ Քրիստուն Մյոլ Ֆրոստադոտտիրն իմացել է մամուլում հրապարակված տեղեկության մասին, Թորսդոտտիրը հայտարարել է հրաժարականի մասին։

Այնուամենայնիվ, նա կմնա խորհրդարանում որպես Ժողովրդական կուսակցության անդամ։

Երեխայի հայրը պատմել է, որ իրենց հարաբերությունները Թորսդոտտիրի հետ միշտ գաղտնի են եղել, սակայն որոշ ժամանակ նա կարողացել է պարբերաբար տեսակցել որդուն։ Ամուսնանալուց հետո նախարարն այս հանդիպումները սահմանափակել է ամսական երկու ժամով, իսկ հայրը 18 տարվա ընթացքում երեխայի համար ալիմենտ է վճարել։

Երեխայի հայրն իր հերթին ասել է, որ իրեն զոհ չի զգում՝ բացատրելով, որ այդ ժամանակ պատանեկության ծանր շրջան էր ապրում և մեծանում էր խնդիրներ ունեցող ընտանիքում, ինչի պատճառով էլ դիմել էր եկեղեցական համայնքին։

 

Լրահոս

Դիտել ավելին