ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:
Հիշեցնենք՝ մարտի 24-ից մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Արարատ Միրզոյանը ողջունել էր Սեյեդ Աբբաս Արաղչիին Երևանում, և նախարարները քննարկում էին ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով: