Կարևոր իրադարձություններ

Գործադիրն առաջարկում է լրացում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում

25 Մարտ, 2025 18:00
Գործադիրն առաջարկում է լրացում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում

2023 թվականին փոփոխություն է կատարվել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ Լեռնային Ղարաբաղում գործունեություն ծավալած ընկերություններին հնարավորություն է տրվել մինչեւ 2024 թվականի դեկտեմբեր ամիսը գրանցվել Հայաստանում եւ գործունեությունը շարունակել այստեղ:

Մի շարք ընկերություններ գրանցվել են:

Գործընթացն արդեն ավարտվել է, եւ Կառավարությունը ձեռնարկել է հաջորդ քայլը:

Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ մարտի 25-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով վերոնշյալ օրենքում եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Գործադիրն առաջարկում է լրացում կատարել, ըստ որի՝ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պետական հաշվառում կամ գրանցում չստացած անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց ունեցած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավադրված գույքի նկատմամբ գրավառուի գրավի իրավունքները չեն դադարում, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավառուի` սույն մասում նշված պարտավորություններից բխող ֆինանսական կորուստները որեւէ եղանակով ամբողջությամբ կամ մասնակի գրավառուի հետ համաձայնեցված կարգով եւ չափով վերականգնվել են:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական կարծիքը, նշել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ եղել են նաեւ աշխատանքային քննարկումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին