Կարևոր իրադարձություններ

Փարիզում Ուկրաինայի հարցով հանդիպումը չի համարվի ԵՄ հանդիպում. Հունգարիա

25 Մարտ, 2025 21:30
Փարիզում Ուկրաինայի հարցով հանդիպումը չի համարվի ԵՄ հանդիպում. Հունգարիա

Մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով որոշ եվրոպական երկրների ղեկավարների հանդիպումը չի համարվի Եվրամիության հանդիպում, քանի որ համայնքում ուկրաինական հարցերի շուրջ կարծիքների միասնություն չկա։

Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան՝ M1 ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը։

Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները հինգշաբթի օրը կրկին կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու, մասնավորապես, «անվտանգության երաշխիքները, որոնք պետք է տրամադրվեն Ուկրաինային»։

«Սա ԵՄ հանդիպում չէ, քանի որ ԵՄ-ում այս հարցերի շուրջ կոնսենսուս չկա»,-ընդգծել է Բոկան:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հրավիրելով այս հանդիպումը, այն անվանել էր Ուկրաինային օգնություն տրամադրելու «կոալիցիայի գագաթնաժողով»։

Դրան մասնակցելու հրավերներ են ստացել այն երկրների ղեկավարները, որոնք հանդես են գալիս Կիևին զենքի շարունակական մատակարարումների օգտին:

Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի մասնակցելու նման միջոցառումներին։

 

Լրահոս

Դիտել ավելին