Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրների ասուլիսը

24 Մարտ, 2025 23:03
Տեղի է ունեցել «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրների ասուլիսը

Մեր առօրյա իրականության մեջ առկա բազմաթիվ խնդիրներն ու մարտահրավերները ստիպել են ստեղծել «Կամուրջ» նախաձեռնությունը, որի նպատակն է միավորել Հայաստանում և արտերկրում գտնվող հայ երիտասարդներին։

Այս նախաձեռնությունը երիտասարդական նոր ծրագրերի միջոցով փորձելու է ամրապնդել դրսում գտնվող հայ երիտասարդների կապերը հայրենիքի և միմյանց հետ։ «Կամուրջի» նպատակը ոչ միայն Հայաստանում, այլև դրսում կամուրջներ կառուցելն է՝ ապահովելով երկկողմանի հաղորդակցություն և համագործակցություն։

Արման Աբովյանի խոսքով` Սփյուռքի հետ փոխգործակցությունը նույնպես հանդիսանում է նախաձեռնության կարևոր ուղղություններից մեկը։

«Կամուրջը» նպատակ ունի վերականգնել արդեն իսկ այրված կամուրջները՝ վերակառուցելով վստահության և կապի ուղիներ։

Բանախոսները նշեցին, որ «Կամուրջը» բոլորինս է՝ Հայաստանի և աշխարհի հայ երիտասարդներին միավորող և համախմբող մի մեծ նախաձեռնություն, որը նպատակ ունի նոր կապեր ստեղծել և ամրապնդել արդեն եղածները։

 

Լրահոս

Դիտել ավելին