Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Հայտնի գործերով դատախազը հավակնում է բարձր պաշտոնի

20 Մարտ, 2025 09:11
«Հրապարակ». Հայտնի գործերով դատախազը հավակնում է բարձր պաշտոնի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը 4 ամիս է՝ պետ եւ պետի տեղակալ չունի։ Աննա Վարդապետյանը նոր պետ չէր գտնում։ Մի քանի շաբաթ առաջ բաց մրցույթ է հայտարարվել։ Հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է։

Գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ պետի պաշտոնի համար դիմել է Կորյուն Սերոբյանը, տեղակալի պաշտոնի համար՝ Հռիփսիմե Ասատրյանը։

Սերոբյանն իր նախկին գործընկեր՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքներն է դատարանում պաշտպանել։

Հռիփսիմե Ասատրյանը դատախազության իրավաբանական բաժնի պետն է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին