Կարևոր իրադարձություններ

Գորիսում բախվել են «Shacman» բեռնատարը և «Լադա»-ն. վիրավորը ՊՆ ծառայող է

20 Մարտ, 2025 20:30
Գորիսում բախվել են  «Shacman» բեռնատարը և «Լադա»-ն. վիրավորը ՊՆ ծառայող է

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։ 

Վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին