Կարևոր իրադարձություններ

3 մանկահասակ եղբայրներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. եռման ճաշը լցվել է նրանց վրա

20 Մարտ, 2025 15:25
3 մանկահասակ եղբայրներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. եռման ճաշը լցվել է նրանց վրա

Մարտի 18-ին երեկոյան 3 մանկահասակ երեխա այրվածքներով տեղափոխվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Ինչպես Shabat.news-ին տեղեկացրեց ՆԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, ՆԳՆ հաղորդում ստացվել է 19։35-ի սահմաններում։

Ըստ հաղորդման` երեխաներից մեկը կաթսան պատահաբար շուռ է տվել, եռման ճաշը լցվել է երեխաների վրա։

Shabat.news-ին Քննչական կոնիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ հայտնեց, որ հաղորդման հիմնա վրա ՀՀ քրեական օրեսնգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետովայն է` երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը նախաձեռնվել է թիվ քրեական վարույթը, կատարվում է նախաքննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շիրակի մարզային քննչական վարչություն:

Մարմնի տարբեր հատվածների այրվածքներով «Գյումրու Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց» են տեղափոխվել 1,5-ամյա երկվորյակ տղաներ և նրանց 2,5-ամյա եղբայրը։

 

Լրահոս

Դիտել ավելին