Կարևոր իրադարձություններ

The Globe and Mail-ի համաձայն՝ Կանադային ներդրում է առաջարկվել F-35-ի պայմանագիրը պահելու համար

21 Մարտ, 2025 20:02
The Globe and Mail-ի համաձայն՝ Կանադային ներդրում է առաջարկվել F-35-ի պայմանագիրը պահելու համար

Ամերիկյան Lockheed Martin պաշտպանական կորպորացիան Կանադայի կառավարությանն առաջարկել է զգալի ներդրումներ արդյունաբերության մեջ և երկրում նոր աշխատատեղերի ստեղծում՝ 88 F-35 ինքնաթիռի գնման ծրագրերը պահպանելու դիմաց: Դրանց վերանայման մասին ավելի վաղ հայտարարել էր Կանադայի նորընտիր վարչապետ Մարկ Քարնին։ Այս մասին հայտնում է The Globe and Mail թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Քարնին հրամայել է վերանայել Lockheed Martin-ի հետ գործող պայմանագրի պայմանները՝ ԱՄՆ-ի ոչ բարեկամական գործողությունների պատճառով։ 2023 թվականին կնքված համաձայնագրով՝ Կանադան նախատեսում էր գնել 88 F-35 ինքնաթիռ։ Միևնույն ժամանակ, երկիրը ներկայումս ունի միայն 16 օդանավ գնելու իրավական պարտավորություններ, և իրավունք ունի հրաժարվել մնացած 72 ինքնաթիռից։ Աղբյուրները նշում են, որ պայմանագրի պահպանմանն ուղղված Lockheed Martin-ի առաջարկները ներառում են նաև գնման գնի իջեցում։

Որպես F-35-ի այլընտրանք՝ այժմ Կանադան դիտարկում է Saab կորպորացիայի շվեդական JAS 39 Gripen կործանիչները: Շվեդական կոնցեռնն առաջարկել է JAS 39 արտադրել անմիջապես Կանադայում և ստեղծել 6 հազար աշխատատեղ։ Ի տարբերություն Saab-ի՝ Lockheed Martin-ը մտադիր չէր արտադրությունը տեղափոխել Կանադա և երաշխավորել նոր աշխատատեղեր։

Ավելի վաղ նոր F-35-ների ձեռքբերումից հրաժարվելու մասին հայտարարել էին նաև Պորտուգալիայի իշխանությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին