Կարևոր իրադարձություններ

Վաղը որոշ ժամանակով կանջատվի Երևանի հիմնական փողոցների և մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը

21 Մարտ, 2025 16:25
Վաղը որոշ ժամանակով կանջատվի Երևանի հիմնական փողոցների և մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը
Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում գրել է՝
 
«Հարգելի համաքաղաքացիներ,
«Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին՝ ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը:
Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու գործում»։
 

Լրահոս

Դիտել ավելին