ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է ԼՂ-ից տեղահանված Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությում խոշտանգման ենթարկելու տեղեկություններին, ասել՝ անկախ փորձաքննության արդյունքները չեն հաստատում ինտենսիվ բռնության հանգամանքը:
«10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծի արդյունքում չստանալ վնասվածք և անկախ փորձաքննության արդյունքում դա չֆիքսվի, սա ուղղակի պիտի դառնա օբյեկտիվ քննության առարկա, գործի շրջանակներում այս հանգամանքները պիտի քննարկվեն, հարցաքննվեն ոստիկանները, փորձագետը հրավիրվի հարցաքննության, ես ապավինում եմ ՔԿ-ին օբյեկտիվ քննություն իրականացնելու համար»,- նշել է Արփինե Սարգսյանը: