Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ կառավարության՝ 2025 թ. մարտի 20-ի որոշմամբ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Արթուր Արտուշի Նահապետյանի կենսագրությունը
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Ծնվել է 1990 թ. սեպտեմբերի 7-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
ՀՀ կառավարության՝ 2025 թվականի մարտի 20-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
08.01.2025-20.03.2025 թթ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
2023-2025 թթ. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր
III-VI.2023 թթ. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր
2020-2023 թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի բաժնի պետ, ապա՝ դեպարտամենտի պետի տեղակալ
2019-2020 թթ. ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ
2018-2019 թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետ
2017-2018 թթ. «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի դասախոս
2015-2018 թթ. Շիրակի մարզի դատախազության դատախազ, ապա՝ մարզի դատախազի տեղակալ
2014-2015 թթ. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ
2011-2014 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ, Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
Կրթություն
2011 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2015 թվականին, նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: