Կարևոր իրադարձություններ

Լիտվան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Bloomberg

21 Մարտ, 2025 21:10
Լիտվան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. Bloomberg

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ պատրաստ է իր երկրի զինված ուժերն Ուկրաինա ուղարկել որպես խաղաղապահներ, գրում է Bloomberg-ը։

Նաուսեդան չի հստակեցրել, թե Լիտվան քանի զինվորական է պատրաստ հատկացնել խաղաղապահ առաքելությանը։

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հույս ունեն 10-30 հազարանոց խաղաղապահ կորպուս ստեղծել՝ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրն ապահովելու համար։

Բացի այդ, Լիտվայի նախագահը կասկածել է Ռուսաստանի ղեկավարության անկեղծությանը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը մասնակցելու հարցում։

Նման դիրքորոշում ունի նաև Նիդերլանդների վարչապետը: Պատասխանելով հարցին, թե վստահո՞ւմ է արդյոք Պուտինին հրադադարի հարցում, Դիկ Սքոֆն ասել է, որ Ռուսաստանի նախագահն արդեն «ցուցադրել է իր մտադրությունները» ուկրաինական պատերազմում։

Նիդերլանդների վարչապետը նաև նշել է «շատ կայուն» խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը կարող է իրականացվել:

Սքոֆը մերժել է Ռուսաստանի պահանջը, որ Եվրոպան դադարեցնի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել՝ ընդգծելով, որ դա «տարբերակ չէ»:

Նիդերլանդների իշխանությունները մտադիր են բանակի թիվը 75 հազարից հասցնել 200 հազարի, հայտնում է NOS հեռուստառադիոընկերությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին