Հայաստանի Սուպերգավաթի 2023/24 խաղարկության «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը վերանշանակվել է ապրիլի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղը պետք է կայանար փետրվարի 20-ին, սակայն հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
«Փյունիկը» Հայաստանի չեմպիոնն է, իսկ «Արարատ-Արմենիան»՝ երկրի գավաթակիրը: