Կարևոր իրադարձություններ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է

23 Մարտ, 2025 11:52
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է դատարանի որոշմամբ:

Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը: 

Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու և կաշառակերության համար։

Պաշտոնյան ցուցմունք տալիս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

Կատարվածի ֆոնին Ստամբուլում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները աջակցություն են հայտնել քաղաքի ղեկավարին։

Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:

 

Լրահոս

Դիտել ավելին