Կարևոր իրադարձություններ

Կալաձեն մեկնաբանել է Վրաստան-Հայաստան խաղից հետո երկրպագուների անհարգալից պահվածքը

24 Մարտ, 2025 19:00
Կալաձեն մեկնաբանել է Վրաստան-Հայաստան խաղից հետո երկրպագուների անհարգալից պահվածքը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անդրադարձել է «Դինամո» մարզադաշտում կայացած Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու ու հայերի նկատմամբ անհարգալից պահվածք դրսևորելու աղմկահարույց դեպքին:

«Իհարկե, այն, ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, և ֆուտբոլում նման փաստեր լինում են՝ երկրպագուները բախվում են։ Սա չի նշանակում, որ մենք լարված հարաբերություններ ունենք մեր հայ ընկերների հետ։ Դա վատ փաստ էր, բայց, իհարկե, դա չի ազդում և չի կարող ազդել մեր ընկերների, քույրերի և եղբայրների հետ հարաբերությունների վրա»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան շարժումը ևս ներողություն է խնդրել հայ ֆուտբոլասերներից՝ Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ վրացի երկրպագուների խմբի սադրիչ պահվածքի համար: 

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվել էր Վրաստանի հավաքականին ու պարտվել 6:1 հաշվով:

Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել էր խաղադաշտ, վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա և պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին