Կարևոր իրադարձություններ

Ծառահատումների դեմ ցույցի մասնակիցներն ուղղորդված էին Քրիստինա Վարդանյանի կողմից, ում թիկունքում կանգնած է Հայկ Մարությանը. Արմեն Բեգոյան

26 Մարտ, 2025 16:20
Ծառահատումների դեմ ցույցի մասնակիցներն ուղղորդված էին Քրիստինա Վարդանյանի կողմից, ում թիկունքում կանգնած է Հայկ Մարությանը. Արմեն Բեգոյան

Երևանի քաղաքապետարանի դիմաց երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա ՝ ընդդեմ Երևանում իրականացվող ծառահատումների։ Քաղաքացիներն իրենց դժգոհությունն էին հայտնում Երևանի քաղապետարանի աշխատանքից՝ ընդգծելով, որ այն, ինչ իրականացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, ծառերի սպանդ է։ Ի դեպ ակցիային էին միացել մեծ թվով ռուսներ, որոնք բնակվելով Երևանում, իրենց անհանգստությունն ու մտահոգությունն էին արտահայտում մայրաքաղաքի ծառահատման խնդիրների կապակցությամբ։

Shabat.News-ը զրուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ։

 

-Պարոն Բեգոյան, երեկ մի խումբ ռուս քաղաքացիներ, բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց, դժգոհելով Ձեր ղեկավարած՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատանքից, ասելով, որ ծառերի սպանդ եք իրականացնում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են նրանց անհանգստացրել ծառահատուման աշխատանքները, հնարավո՞ր է, որ նրանք ուղղորդվա՞ծ էին ինչ-որ անձանց կողմից։

-Իհարկե ուղղորդված էին։ Ռուս քաղաքացիների խմբից կան մարդիկ, ովքեր ինձ և մեր աշխատակիցներին տեղեկացնում են, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ տիկին Վարդանյանն է ուղղորդում այդ ամեն ինչը։ Մեր քաղաքացիներին ուղղորդել չստացվեց, որովհետև բոլորը տեսան, թե ինչպիսի լավ, արժեքավոր ծառեր են տնկվում Երևան քաղաքում, անցել է ռուս հյուրերի ինչ-որ խմբի է մանլիպուլացնում, նույնիսկ հուշում, թե ինչպիսի պահանջներ առաջ քաշեն ցույցի ժամանակ։

Այդ տիկնոջ կողմից խաբված և ուղղորդված քաղաքացիներ են, և վստահ եմ, որ նրանց թիկունքում էլ կանգնած է Հայկ Մարությանը։

Հետևելով ակցիայի մասնակիցների հայտարարություններին, թե որ քաղաքներից են իրենք եկել, կարող եմ ասել, որ այդ բոլոր քաղաքներում ևս իրականացվել և իրականացվում են ծառերի փոխարինման աշխատանքներ, նույն կերպ ինչպես մեզ մոտ։ Մենք հեծանիվ չենք հայտնաբերել։ Ամբողջ փողոցը նմանատիպ ծառերով, նույն հեռավորության վրա, նույն սաղարթով, սակայն, մի տարբերությամբ՝ Մոսկվա քաղաքը լինելով ֆինանսապես ավելի հարուստ, այդ ծառերը որոնք մենք դնում ենք 10 տարեկան, նրանք դնում են 20 տարեկան, այսինքն ավելի թանկ արժեն։

-Հավաքի մասնակցիները նաև կոչ էին անում միջազգային կառույցներին աղտոտվածության, տրանսպորտի և կանաչապարման աղետալի վիճակի համար այլևս չֆինանսավորել Երևանին։ Արդյո՞ք որևէ միջազգային կառույց ֆինանասավորում է ՀՈԱԿ-ը, և եթե այո, ապա ի՞նչ արձագանքներ կան։

-Պետք է հիասթափեցնեմ հավաքի մասնակցիներին, Ռուսաստանի քաղաքացիներին, ոչ մի միջազգային կազմակերպություն չի ֆինանսավորում կանաչապատման աշխատանքները Երևանի քաղաքապետարանում։ Կանաչապատման ֆինանասավորում բացառապես իրականացնում է Երևանի քաղաքապետարանի բյուջեի հաշվին, սուբսիդիայի հաշվին, և որևէ միջազգային կառույցներ կամ ՀԿ-ներ օժանդակություն ֆինանասական հարցերում չեն ցուցաբերում։

Այնպես որ, դա էլ իրականությանը չի համապատասխանում։ Եվ քանի որ ֆինանասավորումը կատարվում է քաղաքապետարանի բյուջեի հաշվին, այն բոլոր օրենքների համաձայն է։

Մեր կազմակերպությունը գնումներն իրականացնում է էլեկտրոնային աճուրդի միջոցով, որն ամենաթափանցիկ գնման գործընթացի տեսակն է և որևէ խնդիր արձանագրված չէ։

Լրահոս

Դիտել ավելին