ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում մանրամասնել է, թե կա՞, արդյոք, իրավական առումով տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև, նաև ներկայացրելէ ինչ են միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը և ինչպես են կարգավորվում:
«Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական բանավեճի մեջ մտնել, և նրանք, ովքեր այս բանավեճը փորձել են բացել, պետք է հիշեն, որ երբ ես բան եմ ասում, այն էլ հրապարակային, իմ ասածներին մշտապես առվազն մեկ-երկու հիմնավոր ապացույց/փաստարկ ունեմ:
Եվ այսպես, կա՞ արդյոք իրավական առումով տարբերություն խաղաղության պայմանագրի և խաղաղության համաձայնագրի միջև:
Բնական է՝ ոչ, ինչի մասին ասում է՝ Vienna Convention on the Law of Treaties-ը:
Ի՞նչ են պայմանագրերն ու միջազգային համաձայնագրերը.
Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան սահմանում է պայմանագիրը՝ որպես «միջազգային համաձայնագիր, որը կնքվել է պետությունների միջև գրավոր ձևով և կարգավորվում է միջազգային իրավունքով՝ անկախ նրանից, թե այն ձևակերպված է մեկ փաստաթղթով, թե փոխկապակցված մի քանի փաստաթղթերով և անկախ նրա հատուկ նշանակությունից»։
Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներ, միջազգային համաձայնագրեր, դաշնագրեր, եզրափակիչ ակտեր, խարտիաներ, փոխըմբռնման հուշագրեր (MOU-ներ), արձանագրություններ, պակտեր, համաձայնություններ և միջազգային կազմակերպությունների կանոնադրություններ (սահմանադրություններ)։