Կարևոր իրադարձություններ

Իրանը կարող է բաց թողնել Մունդիալը` Թրամփի վարած քաղաքականության պատճառով

28 Մարտ, 2025 22:45
Իրանը կարող է բաց թողնել Մունդիալը` Թրամփի վարած քաղաքականության պատճառով

Իրանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել, սակայն կարող է բաց թողնել Մունդիալը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության պատճառով: Այս մասին հայտնում է New York Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը կազմել է այն 43 երկրների ցուցակը, որոնց նա համարում է ոչ բարեկամական, և այժմ մտածում է այդ երկրների քաղաքացիների մուտքն Ամերիկայի Միացյալ Նահանգներ արգելելու մասին, ինչպես որ նա պայքարում է Մեքսիկայի դեմ:

Այս դեպքում իրանցի ֆուտբոլիստները չեն կարողանա հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչը նշանակում է, որ նրանք ստիպված կլինեն բաց թողնել աշխարհի առաջնությունը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությանը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:

Լրահոս

Դիտել ավելին