Կարևոր իրադարձություններ

Միջազգային կառույցները Արմեն Աշոտյանին չեն ճանաչել քաղբանտարկյալ. Սիմոնյան

26 Մարտ, 2025 14:49
Միջազգային կառույցները Արմեն Աշոտյանին չեն ճանաչել  քաղբանտարկյալ. Սիմոնյան

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է հարցին` արդյոք Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Վերջինս գրառմանը կից հղում է հրապարակել: 

«Սա էլ դնեմ ստեղ, թող մնա:

Այն հարցի պատասպանն է, թե արդյունք Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, թե՞ ոչ:

«Այսպիսով, միջազգային ոչ կառավարական ոչ մի կառույց չի արել որևէ հրապարակային հայտարարություն, ըստ որի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:

Աշոտյանին քաղբանտարկյալ ճանաչել է միայն ԵԺԿ-ն, որը կուսակցություններ միավորող կառույց է, իսկ միջազգային այնպիսի կազմակերպություններ կամ կառույցներ, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրան չեն ճանաչել քաղաքական բանտարկյալ։

Հետևաբար ճիշտ չէ պնդումը, որ միջազգային կառույցները Արմեն Աշոտյանին ճանաչել են քաղբանտարկյալ»:

Լրահոս

Դիտել ավելին