Կարևոր իրադարձություններ

12 ժամ լճի վրա մնացած ընտանիքը փրկվել է

26 Մարտ, 2025 16:15
12 ժամ լճի վրա մնացած ընտանիքը փրկվել է

ԱՄՆ Ալյասկա նահանգում օդաչուն և նրա երկու երեխաները հրաշքով են փրկվել ավիավթարից՝ 12 ժամ անցկացնելով վթարի ենթարկված և սառած լճի կենտրոնում ընկած ինքնաթիռի թևի վրա, մինչև նրանց գտնեն։ Associated Press-ի փոխանցմամբ՝ Piper PA-12 Super Cruiser թեթև շարժիչային ինքնաթիռն անհետացել էր ռադարներից մարտի 23-ի երեկոյան։

Որոնողական աշխատանքները սկսվել են անմիջապես, սակայն աղետի ազդանշանի բացակայության պատճառով ինքնաթիռը գտնելը հեշտ չի եղել։ Սակայն փրկարարներն ուշադրություն են դարձրել բջջային հեռախոսի ազդանշանին, որը ցույց էր տալիս Կենայ թերակղզու Տուստումենա լճի տարածքը։

Իսկական հրաշքը տեղի է ունեցել հաջորդ օրը. օդաչու Թերի Գոդեզերը, որոնումների մասին իմանալով Facebook-ից, նկատել է բեկորները։

«Երբ ես ավելի մոտ թռա, տեսա երեք հոգու, որոնք նստած էին ինքնաթիռի թևի վրա, նրանք ողջ էին և ձեռքով արեցին ինձ»,- ասել է նա AP-ին:

Վթարի ենթարկված ինքնաթիռի ղեկին եղել է հայրը,նրա երկու անչափահաս երեխաներ եղել են խցիկում: Նախնական տվյալներով՝ ընտանիքը ուղևորվում էր Սկիլակ լիճ։ Երեքն էլ փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց. վթարի պատճառները դեռևս չեն հաղորդվում:

Լրահոս

Դիտել ավելին