ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:
Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ - 0:
Քվեարկությանը չի մասնակցել «Հայաստան» խմբակցությունը:
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համացանցում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ «Ո՞վ է ընդդիմադիր հատվածից կողմ քվեարկել», պատասխանել է․ «Միայն Հակոբ Ասլանյանը»։