«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխող «Քաղպայմանագիրը» իր ողջ ռեսուրսով՝ և՛ քարոզչական, և՛ պաշտոնական, աշխատում է «չեզոքացնել» Վարդան Ղուկասյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ քարոզչության այս օրերին տուն-տուն, բակ-բակ շրջելու արդյունքում ՔՊ-ն պարզել է, որ «նախկին թալանչի» եզրույթը Գյումրիում արդիական չէ, և Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է. ուստի հրահանգվել է նրան վարկաբեկելու, թիմակիցներին ահաբեկելու քայլերին նոր թափ հաղորդել:
Անգամ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցի հետ զրույցում, ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին և թեկնածուներին, երեկ հայտարարեց, թե «8 ուժերից որեւէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին»:
Այսինքն, ըստ Էմմա Պալյանի, մյուս բոլոր 8 ուժերը Վարդան Ղուկասյանի արբանյակներն են՝ այդ թվում և Եվրադաշինքը, որը օրուգիշեր եվրոպական արժեքներ է քարոզում՝ ի հակադրություն կումունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանի քարոզչության»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։