Նոր գումարման Բունդեսթագի նախագահի պաշտոնում ընտրվել է Գյուղատնտեսության նախկին դաշնային նախարար, Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Յուլիա Կլյոկները։
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 382 պատգամավոր, դեմ՝ 204, ձեռնպահ՝ 31 պատգամավոր։
«Ես հաճույքով ընդունում եմ այս պաշտոնը և շնորհակալ եմ ձեր ձայների և վստահության համար»,- ասել է Կլյոկները:
Այս պաշտոնում Կլյոկների նախորդը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բերբել Բասն էր։