Կարևոր իրադարձություններ

Սերժանտական նոր համակարգի զինծառայողների երդման արարողությունը

25 Մարտ, 2025 21:45
Սերժանտական նոր համակարգի զինծառայողների երդման արարողությունը

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր:

Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և սերժանտների հարազատները՝ այդպիսով ընդգծելով բանակի ղեկավարության ու ընտանիքի աջակցության կարևորությունը զինվորական ծառայության մեջ։

Սերժանտական նորաստեղծ համակարգի սերժանտների առաջին խումբն այսօր ստանձնում է իր առաքելությունը։ Նրանք երկարատև պատրաստություն են անցել և պատրաստ են շարունակել ծառայությունն արդեն նոր կարգավիճակում՝ նպաստելով ՀՀ բանակի պաշտպանունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը:

Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է զինված ուժերի արդիականացման և բարեփոխման գործընթացում:

 

Լրահոս

Դիտել ավելին