ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացաված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին նախագիծը չընդունվեց։ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց. կողմ՝ 32, դեմ՝ 58, ձեռնպահ՝ 1։
ԱԺ « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով` այս հարցը քննարկվել է երեկ։
Նա նշեց, որ ԱԺ Գլխադասային հանձնաժողովը մասնագիտական քննարկում է արել, բոլոր հիմնավորումները բերվել են, որ կառավարության ծրագրով այն թիրախը, որ սահմանված է, շարժվում են դեպի այդ թիրախը:
Պատգամավորը ընդգծեց, որ ընդդիմության ներկայացրած նախագիծը նույն թիրախին հասնելու փորձ է, պարզապես օրենսդրական կարգավորմամբ։