Կարևոր իրադարձություններ

Սահմանին վիրավորներ չունենք, ապատեղեկատվություն է. Արամ Թորոսյան

26 Մարտ, 2025 11:04
Սահմանին վիրավորներ չունենք, ապատեղեկատվություն է. Արամ Թորոսյան

Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Սոթքի հատվածում ադրբեջանական կողմի արձակած կրակոցներից հայակական կողմն ունի 2 վիրավոր։

Shabat.News-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, ով ասաց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում։

«Դա հերթական ապատեղեկատվությունն է, սահմանին վրիավորներ չունենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է համացանցում տեղեկություններ են տարածվում, որ թշնամին ինտենսիվ կրակոցներ է արձակում Սոթքի բնակավայրերի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին