Կարևոր իրադարձություններ

Եղվարդցի երիտասարդը ձերբակալվել է 100 դոլար հափշտակելու համար

25 Մարտ, 2025 19:15
Եղվարդցի երիտասարդը ձերբակալվել է 100 դոլար հափշտակելու համար

Մարտի 24-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված 25-ամյա օտարերկարացի երիտասարդը հայտնել է, որ մարտի 20-ի ժամը 16.30-ի սահմաններում մոպեդով ընթանալիս Զովունի գյուղի սկզբնամասում իրեն կանգնեցրել է մի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկան և հարցրել, թե ինչ կա մոտը:

Օտարերկրացին բացել է պայուսակը, որի մեջ եղել է մեկ 100 դոլարանոց։ Երիտասարդը հայտնելով՝ իբր թղթադրամը կեղծ է, վերցրել է այն և հեռացել։

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 100 դոլարը հափշտակել է Եղվարդ քաղաքի 24-ամյա բնակիչը:

Նա Երևանյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

24-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին