Կարևոր իրադարձություններ

Երևանում վթար՝ էլեկտրական ինքնագլորի վարորդը վիրավորվել է

25 Մարտ, 2025 22:30
Երևանում վթար՝ էլեկտրական ինքնագլորի վարորդը վիրավորվել է

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին