Կարևոր իրադարձություններ

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է. Զատուլին

26 Մարտ, 2025 14:00
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է. Զատուլին

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին «Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է», քանի որ Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել. այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 0: «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը: «Պատիվ ունեմ»-ը դեմ է քվեարկել: 

Զատուլինը RTVI-ին տված մեկնաբանությունում նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ է, որ «Հայաստանի տնտեսությունը դոպինգ է ստացել», իսկ Եվրամիությանն անդամակցությունը կնշանակի հեռանալ այս տարածքից։

«Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, քանի որ Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել:

Բայց Հայաստանն արդեն սկսել է ենթարկվել Եվրամիությանը, ինչպես նաև միության առանձին անդամներին, օրինակ՝ Ֆրանսիային, որոնք բորբոքում են Փաշինյանի՝ հետխորհրդային տարածքից դուրս պրծնելու ցանկությունը», - նշել է պատգամավորը:

Լրահոս

Դիտել ավելին