Կարևոր իրադարձություններ

Ռուսական բանակը հարվածել է Սումի քաղաքին

24 Մարտ, 2025 20:45
Ռուսական բանակը հարվածել է Սումի քաղաքին

Երկուշաբթի՝ մարտի 24-ին, ռուսական բանակը հարվածել է Սումի քաղաքի կենտրոնին։ Այս մասին ասվում է տեղի շրջանային ռազմական վարչակազմի հայտարարության մեջ։

Իշխանությունների տվյալով՝ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է 65 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վնասվել են բնակելի շենքեր ու ենթակառուցվածքներ, նաև դպրոցը: «Երեխաները գտնվում էին պաշտպանական կառույցում, այժմ նրանց տարհանում են, բոլորը ողջ են»,- ասել է ոստիկանության Սումիի մարզային վարչության պետ Վոլոդիմիր Արտյուխը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հարձակումը չի մեկնաբանել:

 

Լրահոս

Դիտել ավելին