ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հետ օգտակար հանածոների հետ կապված գործարքի հարցով պայմանավորվածությունների ձեռքբերման մասին․ շուտով ակնկալվում է ստորագրումը։
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել օգտակար հանածոների հարցով ․․․ շուտով կստորագրենք»,- Թրամփի խոսքերն է մեջբերել Reuters-ը։
Թրամփը հայտարարել է, որ Էր-Ռիադում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկվում են տարածքային հարցեր, Ուկրաինայում հնարավոր սահմանազատման գծերը։ Նա նաև նշել է, որ կողմերը քննարկում են ԱՄՆ կողմից Ուկրաինայի ԱԷԿ -ի նկատմամբ հնարավոր վերահսկողության հարցը։