Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Միրզոյանը հետախոսազրույց են ունեցել

24 Մարտ, 2025 18:15
Լավրովն ու Միրզոյանը հետախոսազրույց են ունեցել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը:

Նախարարները քննարկել են նաև երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցեր։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը հավելում է, որ նախարարները քննարկել են առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցը և բովանդակությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին