Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ

24 Մարտ, 2025 21:45
Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դա կլինի առաջին երկկողմ այցը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այցի ընթացքում նախատեսվում է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերություններում հնարավոր ռազմավարական քայլերը և առաջիկայում սպասվող նախագահների հանդիպման նախապաաստման աշխատանքները։

Այցի շրջանակներում Ֆիդանը կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ։ Նախատեսվում է, որ օրակարգային հարցերի թվում կլինեն Ուկրաինայում և Պաղեստինում տիրող իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, երկու երկրներին հետաքրքրող տարածաշրջանային զարգացումներև ու այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։

Նախատեսվում է, որ Ֆիդանը Վաշինգտոնում ներկայացնելու է Թուրքիայի մոտեցումները տարածաշրջանային հարցերում, ինչպես նաև ընդգծելու է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը և կայունությանը, առաջարկելու է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։

Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կընդգծի Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր» (YPG) լուծարման, գյուլենականների դեմ պայքարի հարցում համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։

Թուրքիայի պետական «Anadolu»- լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում Ֆիդանը կանդրադառնա նաև Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցների չեղարկման շուրջ աշխատանքներ սկսելու հարցին, ինչպես նաև կկարևորի Թուրքիային «F-35. կործանիչների ծրագիր վերադարձի հարցը։

 

Լրահոս

Դիտել ավելին