Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշտական կապի մեջ են. ՌԴ ԱԳՆ

27 Մարտ, 2025 14:14
ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարները մշտական կապի մեջ են. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այսօր տեղի ունեցած
ճեպազրույցում հայտնել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները մշտական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է։


Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետն ընդունել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-այակի կապակցությամբ Մոսկվա այցելելու հրավերը, երկու երկրների ԱԳ նախարարներները, ինչպես նաև ԱԳ փոխնախարարները կառուցողական և արդյունավետ երկխոսություններ են վարել, գործում են միջկառավարական և միջխորհրդարանբական մեխանիզմները:

Զախարովայի խոսքով տնտեսական կապերը ևս զարգանում են. նախորդ տարի ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել՝ հասնելով գրեթե 12 մլրդ դոլարի:

«Կարծում եմ՝ Երևանում զգում են ԵԱՏՄ-ին մասնակցելու պրակտիկ օգուտը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, իհարկե, կան լուծում չստացած պահեր:

«Մենք այդ հարցերը քննարկում ենք և հուսով եմ՝ լուծումներ կգտնվեն», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին